Սկիզբը՝ այստեղ
Նիկոլը թող գնա «կնգան» տա ԱՄՆ- ին վարձակալության, Սյունիքում Հայաստանի որևէ տարածք օտարին վարձակալության տալու իրավունք չունի
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նույնպես այն կարծիքին է, որ «Զանգեզուրի միջանցքը» 100 տարով վարձակալելու մասին ԱՄՆ- ի առաջարկը՝ իբր Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցումն ապահովելու համար, կարող է դառնալ Հայաստան- Իրան սահմանային հատվածի վերահսկողությունը զավթելու իրական ծրագիր։ Այս մասին նա ասել է RTVI – ին:
Թուրքիայում ԱՄՆ- ի դեսպան, Սիրիայի հարցերով ԱՄՆ- ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը, Զատուլինի կարծիքով, հրապարակային է հնչեցրել վերոնշյալ առաջարկը, քանի որ արդեն ստացել է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը՝ ճանապարհի վարձակալության վերաբերյալ:
Այո՛, հենց սա է իրականությունը: Բարաքն ԱՄՆ- ի վերոնշյալ մտադրության կամ ծրագրի մասին հայտարարել է հուլիսի 11- ին՝ այն բանից հետո, երբ դրա նախօրեին՝ հուլիսի 10- ին Աբու Դաբիում Նիկոլ հայադավի և Ադրբեջանի նախագահ իլհամ Ալիևի հանդիպման օրը, Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը Civic.am- ին տված հարցազրույցում Հայաստանի համար ուղղակիորեն ընդունելի է համարել, որ «Սյունիքի ճանապարհի» հարցում գործառույթներն արտապատվիրակվեն միջազգային որևէ կազմակերպության, դրանց թվում չբացառելով ամերիկյանը:
Գործառույթների արտապատվիրակումն այս դեպքում հենց Սյունիքի ճանապարհը վարձակալության տալն է ու դրանով իսկ այն միջանցքի վերածելը՝ հայաստանյան հանրության միամիտ հատվածին խաբելով, թե գործընթացը պետք է իրականացվի Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության ներքո:
Խաբելու նպատակն էլ այն է, որ ժամանակից շուտ մեծ աղմուկ չբարձրանա, նրանց կողմից որևէ դիմադրություն ու խոչընդոտ չլինի այս բացառիկ վտանգավոր հայադավ ծրագրի իրականացման, ինչպես նաև 2026թ. Քեմալական պայմանագրի անդամների, Նիկոլի ոհմակի և Նիկոլի վերընտրվելու գործում: Իսկ ովքեր հասկանում են, թե ինչ է կատարվում, իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, պայքարում, նիկոլենք նրանց հակակշռելու փորձված և արդյունավետ միջոց ունեն՝ ենիչերիների բանակը և հանրությանը հայտնի և անհայտ ընտրակեղծիքներն ու մյուս ընտրախախտումները:
Ըստ Զատուլինի, Երևանն ու Բաքուն ավելի վաղ հատուկ լարվածություն էին մտցնում Մոսկվայի հետ հարաբերություններում, որպեսզի չխորհրդակցեն Կրեմլի հետ սահմանի կարևոր հատվածի նկատմամբ վերահսկողությունը ԱՄՆ- ին փոխանցելու շուրջ:
«Կարծում եմ, վերջին բոլոր սրացումները ռուս- հայկական և դեռ ռուս-ադրբեջանական հարաբերություններում կապված են հենց նրա հետ, որ Ադրբեջանի, Հայաստանի կողմից արհեստականորեն սրվի լարվածությունը, որպեսզի Մոսկվային չհարցնեն Զանգեզուրի միջանցքի մասին»,- ասել է պատգամավորը:
Այս հարցում էլ, կարծում ենք, նա չի սխալվում, թեև Մոսկվայի հետ հարաբերությունները սրելու Երևանի և Բաքվի նպատակը միայն դա չէ:
Նկատի ունենալով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9- ի եռակողմհայտարարության 9- րդ կետի համապատասխան արձանագրումը («Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»), Զատուլինը հիշեցրել է. նախկինում ենթադրվում էր, որ «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողությունն իրականացնելու է Ռուսաստանը։ Այո, այդպես է, միայն թե ոչ թե միջանցքի, այլ ճանապարհի: Պատգամավորը ենթադրել է, որ Բաքուն և Երևանը շահագրգռված են միջանցքի նկատմամբ «նոր տիրոջ» վերահսկմամբ, և այդ պատճառով կարող են վիճելի երթուղին տալ ԱՄՆ- ին:
Թուրքիան պաշտոնապես մտավ Հայաստանի տարածք. այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱՄՆ- ի Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։ Խաչիկյանը, մասնավորապես, նշել է.
«Նա երբեք չի հեռանա և աստիճանաբար կմարսի Հայաստանը։ Մենք այժմ կտրված ենք Իրանից։
Միջանցքը կընդլայնվի և կինտեգրվի Ադրբեջանին։ Հայաստանի բնակչությունը աստիճանաբար կհեռանա։ Ադրբեջանական բնակչությունը կփոխարինի հայերին»։
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան